Ապակու տրամատներ
AnJie P-2928C
ՄԻՋՀԱՏՎԱԾԱՅԻՆ ՏՐԱՄԱՏ
Ալյումինե տրամատ միջնորմերի համար
AnJie P-2928 ալյումինե տրամատներ են, որոնք թույլ են տալիս պատրաստել անշարժ միջնորմեր՝ պատրաստված կոփած, լամինացված ապակուց, ինչպես նաև որոշ տեսակի ապակեփաթեթներից: Հարմար է ապակե կոմերցիոն մուտքերի, գրասենյակների, մասնավոր տարածքների, գովազդային և ցուցահանդեսային նպատակների համար: Հեշտությամբ բաժանում է տարածքը բացազատելով տարածքի լուսավորությունը: Ապակու ամրացման համար նախատեսված այս տրամատները ունեն չափազանց կոմպակտ չափեր և կարող են տեղավորել 5 մմ-ից մինչև 15 մմ հաստությամբ ապակիներ:
Հարմարավետ, պարզ և արագ տեղադրում՝ դիզայների և պատվիրատուի ժամանակակից գաղափարներն իրագործելու համար։
Ապակու եզրային լուսավորության համար նախատեսված LED ժապավենների տեղադրման հնարավորություն:
Բացի ապակուց ANJIE P-2928C-ում կարող են օգտագործվել նաև այլ նյութեր՝ պլեքսիգլաս, լամինատ, թիթեղավոր արհեստական քար և այլն՝ կախված Ձեր երևակայությունից:
Անկյունային միակցիչ 90-ը նախատեսված է տարբեր հարթություններում՝ հորիզոնական և ուղղահայաց, տեղակայված և 90 աստիճանի տակ կտրած տրամատների հոդերը միացնելու համար:
Երկարացման միակցիչը նախատեսված է նույն գծի վրա գտնվող երկու տրամատների հոդերը միացնելու համար՝ տեղադրման տարածքը երկարացնելու համար, գերազանցելով մատակարարված տրամատի ընդհանուր երկարությունը:
LED ժապավեն ապակու եզրով ցրիչ լույսի ներթափանցման և ապակու փայլատային կամ փորագրած մակերեսի լուսավորման համար: AnJie P-2928 Տրամատներում նախատեսված է մինչև 12 մմ լայնքով LED ժապավենի տեղադրման հատված` ինչպես նաև մալուխների թաքցման խորշ՝ ՆԱՅԻՐ ՆԿԱՐԻՆ:












