Ապակու տրամատներ
AnJie P-2928A
ՓԱԿԱՆԱՅԻՆ ՏՐԱՄԱՏ
Ալյումինե տրամատ միջնորմերի համար
AnJie P-2928 ալյումինե տրամատներ են, որոնք թույլ են տալիս պատրաստել անշարժ միջնորմեր՝ պատրաստված կոփած, լամինացված ապակուց, ինչպես նաև որոշ տեսակի ապակեփաթեթներից: Հարմար է ապակե կոմերցիոն մուտքերի, գրասենյակների, մասնավոր տարածքների, գովազդային և ցուցահանդեսային նպատակների համար: Հեշտությամբ բաժանում է տարածքը բացազատելով տարածքի լուսավորությունը: Ապակու ամրացման համար նախատեսված այս տրամատները ունեն չափազանց կոմպակտ չափեր և կարող են տեղավորել 5 մմ-ից մինչև 15 մմ հաստությամբ ապակիներ:
Հարմարավետ, պարզ և արագ տեղադրում՝ դիզայների և պատվիրատուի ժամանակակից գաղափարներն իրագործելու համար։
Ապակու եզրային լուսավորության համար նախատեսված LED ժապավենների տեղադրման հնարավորություն:
Բացի ապակուց ANJIE P-2928A-ում կարող են օգտագործվել նաև այլ նյութեր՝ պլեքսիգլաս, լամինատ, թիթեղավոր արհեստական քար և այլն՝ կախված Ձեր երևակայությունից:
Պլաստիկ խցանը պատրաստված երկու գունային տարբերակով` սև և մոխրագույն, տեղադրվում է միակցիչի և LED ժապավենի ակոսում` օգտագործելով սոսինձ կամ սիլիկոն:.
Անկյունային միակցիչ 90-ը նախատեսված է տարբեր հարթություններում՝ հորիզոնական և ուղղահայաց, տեղակայված և 90 աստիճանի տակ կտրած տրամատների հոդերը միացնելու համար:
Անկյունային միակցիչ 45-ը նախատեսված է տարբեր հարթություններում՝ հորիզոնական և ուղղահայաց, տեղակայված և 45 աստիճանի տակ կտրած տրամատների հոդերը միացնելու համար:.
Երկարացման միակցիչը նախատեսված է նույն գծի վրա գտնվող երկու տրամատների հոդերը միացնելու համար՝ տեղադրման տարածքը երկարացնելու համար, գերազանցելով մատակարարված տրամատի ընդհանուր երկարությունը:
Կողային միակցիչը նախատեսված է տրամատների հոդերի միացման համար, որոնք գտնվում են նույն հարթության վրա և միմյանց նկատմամբ 90 աստիճան վրա:
LED ժապավեն ապակու եզրով ցրիչ լույսի ներթափանցման և ապակու փայլատային կամ փորագրած մակերեսի լուսավորման համար: AnJie P-2928 Տրամատներում նախատեսված է մինչև 12 մմ լայնքով LED ժապավենի տեղադրման հատված` ինչպես նաև մալուխների թաքցման խորշ՝ ՆԱՅԻՐ ՆԿԱՐԻՆ:


























